Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Շտապ նիհարել է հարկավոր

Շտապ նիհարել է հարկավոր

Վիճակագրության համաձայն, կանայք ձմեռային արձակուդր ընթացքում գիրանում են 2-5 կիլոգրամ: Հաշվի առնելով այն համանգամանքը, որ տոների ընթացքում օգտագործում ենք չափից շատ ակլոհոլային խմիչքներ և տարատեսակ սնունդ, ապա հնարավոր է և մինչև 7-8 կիլոգրամի գիրացում գրանցել:

 

Դիետա ըստ ժամերին

 

Այս դիետան ճիշտ կիրառելու դեպքում 15 օրում կհասնեք ցանկալի արդյունքների: Դիետայի սկզբունքը հետևյալն է՝ 5 օրում քաշ գցել, ապա 15 օր ամրապնդել արդյունքները: Դիետան ավելի շատ նախատեսված է նրանց համար, ովքեր արագ են քաղցում և ժամերի հարցում կարգապահ են: 2 ժամը մեկ անգամ, 5 օր սնվել: Հետագա 10 օրերը պետք է սնվել ովորական, սակայն ցանկալի է կրճատել ալրային և քաղցր սննդատեսակները: Այս դիետան երկար է տևում, բայց թույլ է տալիս օրգանիզմին հարմարվել և սթրես չապրել: Առաջին 5 օրերի ընթացքում կարելի է կորցնել 3 և ավել կիլոգրամ, իսկ 10 օրվա ընթացքում պահպանել կորցրած քաշն ու դիետայից հետո <> սեղանին:

 

Մեկ օրվա օրինակելի ճաշացուցակը հետևյալն է՝

 

ժ.7:00-1 բաժակ թեյ կամ սուրճ

ժ.9:00- 1 քերած գազար՝ համեմված կիտրոնի հյութով

ժ.11:00-1 խնձոր (տանձ, կիվի)

ժ.13:00-100գ. Եփած միս կամ անյուղ ձուկ

ժ.15:00-1 խաշած ձու ( կարելի է 100գ. Անյուղ պանիր կամ կաթնաշոռ)

ժ.17:00 բանջարեղենային աղցան կաղամբով, բազուկով, գազարով

ժ.19:00-տաս հատիկ չիր ( սև սալոր կամ ծիրան ), որոնք թրջել տաք ջրով

ժ.21:00-1 բաժակ անյուղ մածուն:

 

Դիետայի գրավականն այն է, որ հետևել ժամին ու ճաշացանկին: Գրառումներ անելը նույնպես օգնում են ճիշտ կառավարելու արդյունքները:

 

Եթե քաղցի զգացողությունը չեք կարողանում հաղթահարել խնձոր կերեք կամ թուրինջ: Այս դիետայից երկարաժամկետ օգտվել խորհուրդ չի տրվում:

 

Կորցրած քաշը պահպանելն ավելի դժվար է

 

Հատկապես կարճաժամկետ դիետաներից հետո մարդու մոտ ագահություն է առաջանում որքան հնարավոր է շատ սնվելու: Այս դեպքում պետք է աշխատել չշեղվել սննդակարգից շատ, այսինքն միանգամից յուղոտ կերակուրներ, հացաբուլկեղեն կամ քաղցրավենիքին անցնելիս բնական է, որ դուք կվերականգնեք Ձեր քաշը:

 

Հրաշագործ ջուրը

 

Ջուրը մեծ նշանակություն ունի նիհարել ցանկացողների համար: Դիետաների ժամանակ չմոռանաք ամեն օր ջուր խմել 1.5-2լիտր:

 

Նիհարելու դեպքում նյութափոխանակության պրոցեսներն ընթանում են մի փոքր այլ կերպ, ուստի թափոնները օրգանիզմից հեռացնելու համար պարտադիր պետք է խոնավություն: Ի դեպ , չի կարելի գազավորված հեղուկներ օգտագործել, քանի որ այդ ‹‹ չարաբաստիկ›› պղպղճակները ակտիվացնում են ստամոքսահյութի արտադրությունը և քաղցի զգացողությունն ուժեղանում է:

 

Ինչպե՞ս զսպել ախորժակը

 

Երեկոյան կարելի է շատ քիչ ուտել սիրելի բանջարեղենից կամ մրգից: Հեռուստացույցի կամ համակարգչի առջև առհասարակ չի կարելի սնվել, որովհետև այդ պրոցեսը մեխանիկորեն է ընթանում և մարդը չի գիտակցում, որ սնվում է: Օրինակ քաղց զգալիս կարելի է սալորի չիրը դանդաղ վայելել և որոշ ժամանակ բերանում պահել կուտը: Որոշ մասնագետներ պնդում են, որ քաղց զգալիս կարելի է 20 անգամ ցատկել և այդ զգացողությունը կչքանա:

 

Ոսկե կանոններ

 

Հաճախ մարդիկ դառնում են իրենց ախորժակի գերին, բայց սնվելը ընդհամենը սովորություն է, որը պետք է կառավարելի լինի: Եվ այսպես, բոլոր ժամանակներում գործել է 3 ոսկե կանոն, որոնք պետք է ոչ միայն հիշել , այլև հետևել:

 

  • Ուտել միայն քաղցած ժամանակ, այլ ոչ թե տարվել ուտելիքով կամ անգործությունից:
  • Սեղանից հեռանալ մի փոքր քաղցածության զգացումով, այլ ոչ թե կշտացած:
  • Սնվելով ընդունել այնքան կալորիա, որքան որ ծախսել է մարդը:

Խորհուրդները բարդ չեն, մանավանդ երբ հետևելիս ոչ միայն կարողանում եք ինքներդ Ձեզ կառավարել, այլև ամրապնդել կամքը:

Սկզբնաղբյուր. Armladies.com
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ